Այդպես վարանոտ մի նայիր դու ինձ,
Ես չեմ բաժանվում խաբված ու դժկամ,
Ես հեռանում եմ քո ճանապարհից
Որպես հին ընկեր, որպես բարեկամ:
Ես չեմ բաժանվում խաբված ու դժկամ,
Ես հեռանում եմ քո ճանապարհից
Որպես հին ընկեր, որպես բարեկամ:
Ես քեզ օրհնել եմ, որ դու միշտ կյանքում
Երջանիկ լինես, չունենաս թախիծ,
Ու հիմա,որպես մի հին տխրություն,
Ես հեռանում եմ քո ճանապարհից:
Երջանիկ լինես, չունենաս թախիծ,
Ու հիմա,որպես մի հին տխրություն,
Ես հեռանում եմ քո ճանապարհից:
Մտահոգվել եմ ես միշտ քեզ համար,
Որ հանկարծ ոտքդ չդիպչի քարի,
Ու հիմա,որպես քո ճամփի մի քար,
Ես հեռանում եմ քո ճանապարհից:
Որ հանկարծ ոտքդ չդիպչի քարի,
Ու հիմա,որպես քո ճամփի մի քար,
Ես հեռանում եմ քո ճանապարհից:
Քեզ բարի ճամփա, գնա, սիրելիս,
Ես էլ ուժ չունեմ քեզ հետ քայլելու,
Ես ինձ կորցրի քեզ որոնելիս,
Գնում եմ հիմա ես ինձ գտնելու…
Ես էլ ուժ չունեմ քեզ հետ քայլելու,
Ես ինձ կորցրի քեզ որոնելիս,
Գնում եմ հիմա ես ինձ գտնելու…
0 коммент.:
Отправить комментарий