Մայրամուտի մեջ ծիրանի հագած
Ջրերի անծայր հարթության վրա,
Անզոր բացելու թևերն ահագնած,
Կանխագուշակում և երգում է նա...
Գուշակում է չար թաթարական լուծ,
Երկրաշարժ,հրդեհ և սովի տարի,
Դիերի շարքեր օրորվող քամուց,
Ոճիրի ծաղկում,վախճան արդարի...
Ջրերի անծայր հարթության վրա,
Անզոր բացելու թևերն ահագնած,
Կանխագուշակում և երգում է նա...
Գուշակում է չար թաթարական լուծ,
Երկրաշարժ,հրդեհ և սովի տարի,
Դիերի շարքեր օրորվող քամուց,
Ոճիրի ծաղկում,վախճան արդարի...
Կյանքը անցնում էր դանդաղ պառավ գուշակի նման,
Բառեր ասում մոռացված` շշուկներով անմեկին:
Հոգոց էի ես հանում` ափսոսալով ինչ-որ բան,
Երազանքից անանուն մորմոքում էր իմ հոգին:
Կանգ առնելով դաշտի մեջ,խաչմերուկում ճամփեքի,
Դիտում էի անտառներն ատամնավոր ու ցցուն:
Բայց այստեղ էլ,լծի տակ ինչ-որ օտար մի կամքի,
Երկինքները,թվում էր,թե ծանրությամբ էր լեցուն:
0 коммент.:
Отправить комментарий