Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

воскресенье, 12 мая 2013 г.

Անզուգական Բերնարդ Շոուն մաս 2

16:54 Posted by Unknown No comments

Մի հարուստ օրիորդ պարծենում էր,ասելով,թե իր երաժշտական կրթության համար ծնողները կես միլիոն են ծախսել:
-Ուղղակի զարմանալի է,-ասում է Շոուն,-թե մարդիկ ինչքան քիչ բան են ստանում իրենց ծախսած գումարների դիմաց:

Մի հյուրասիրության ժամանակ անծանոթ մի մարդ հարցնում է Բերնարդ Շոուին.
-Դուք այն նշանավոր հումորիստն եք,Այո:Իսկ ճիշտ է,որ ձեր հայրը դերձակ է եղել:
-Ճիշտ է:
-Իսկ ինչու դուք էլ դերձաք չդարձաք:
-Դժվար է ասել:Շնորհքի բան է,գուցե և պարզապես քմահաճույք:Այ',օրինակ,եթե չեմ սխալվում ձեր հայրը պարկեշտ մարդ է եղել:
-Իհարկե:
-Իսկ ինչու դու այդպիսին չեղաք:

-Դուք ինչքան կուզեիք վաստակել,որպեսզի ձեզ երջանիկ համարեիք,-հարցրին Բերնարդ Շոուին:
-Այնքան,որքան ես վաստակում եմ իմ հարևանների կարծիքով,-պատասխանում է Շոուն:

Մի ուսանող դիմեց Շոուին և բացատրեց,որ ինքը թողել է բժշկությունը,որպեսզի գրող դառնա:
-Ես կարծում եմ,որ այդպիսով մեծ օգուտ կտամ մարդկությանը,-ասաց նա:
-Դրա համար չարժեր,որ դուք ձեզ նվիրաբերեիք գրականությանը,-պատասխանեց Շոուն:
-Դուք ինչ նկատի ունեք,-հարցրեց ուսանողը:
-Թանկագին բարեկամ,դուք առանց այդ էլ մեծ ծառայություն եք մատուցել մարդկությանը,թողնելով բժշկությունը:

Ինչպես հայտնի է,Բերնարդ Շոուն իր ժամանակին հրաժարվեց ընդունել նոբելյան մրցանակը:Երբ նրան հարցրին,թե ինչու այդպես վարվեց,Շոուն պատասխանեց.
-Դա փրկարար օղակ էր նետված խեղդվողին այն ժամանակ,երբ նա արդեն հասել էր ափին:

0 коммент.:

Отправить комментарий