Երբ իտալական մեծ կոմպոզիտոր Ռոսսինին 30 տարեկան էր,Միլանի քաղաքային խորհուրդը
որոշեց կենդանության օրոք նրան հուշարձան կանգնեցնել:
Քաղաքային խորհրդից պատվիրակություն է գնում Ռոսսինիի մոտ,խնդրելով,որ նա իր համաձայնությունը տա:
-Ինչ կարժենա այդպիսի հուշարձանը,-հարցնում է նա:
-Երեք հարյուր հազար լիրա:
-Երեք հարյուր հազար լիրա',-բացականչում է Ռոսսինին,-այդ դեպքում ես ձեզ հետևյալը կառաջարկեի,-այդ փողերը տվեք ինձ և ես պարտավորվում եմ մինչև կյանքիս վերջը ամեն օր մի քանի ժամ կանգնել Միլանի գլխավոր հրապարակում:
0 коммент.:
Отправить комментарий