Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

пятница, 17 мая 2013 г.

Շոտլանդական անեկտոդներ

21:36 Posted by Unknown No comments
Ուսանողի նամակը իր հորը.
<<Իմ սիրելի հայրիկ:Եթե դու իմանայիր,թե ես ինչպես եմ ամոթից կարմրում այս տողերը գրելիս,դու կխղճայիր ինձ:Եվ գիտես ինչու:Որովհետև ես ստիպված եմ խնդրել քեզ,որ ինձ փող ուղարկես և չգիտեմ ինչպես անել այդ:Ես կնախընտրեի մեռնել,քան թե գրել այս նամակը:Ես նամակս ուղարկում եմ գրաբերիս միջոցով,որը կսպասի պատասխանի:
Քեզ սիրող` որդիդ>>:
<<Հ.Գ. գրածիս համար ամոթահար եղած վազեցի գրաբերիս հետևից,որպեսզի հետ վերցնեմ այդ հանդուգն նամակը:Բայց ավաղ...ես չկարողացա հասնել նրան:Գուցե դերևս մի երջանիկ պատահականությամբ այդ նամակը չի ընկնի քո ձեռքը>>:
Հոր նամակը ուսանողին.
<<Սիրելի զավակս,մխիթարվիր:Դու ստիպված չես լինի կարմրել:Քո աղերսանքը լսվել է:Գրաբերդ կորցրել է քո նամակը:
Քեզ սիրող հայրիկ>>:

Խնայողություն.
Մի երիտասարդ սիրահարվել էր և գրում է հորը.
<<Սիրելի հայրիկ,ուղարկիր ինձ 10 դոլլար:Ես կլուսանկարվեմ իմ սիրած աղջկա հետ և մեր լուսանկարը կուղարկեմ քեզ>>:
Հայրը պատասխանում է.
<<Ուղարկում եմ 5 դոլլար:Ուղարկիր աղջկա լուսանկարը,իսկ քեզ ես առանց այն էլ լավ գիտեմ...>>

Ըստ Հայեցողության.
Մի ամերիկյան միլլիոնատիրոջ տուն է գալիս մի շոտլանդացի երիտասարդ:
-Ես սիրում եմ ձեր աղջկան,-ասում է նա,-ճիշտ է,որ ես գրոշ անգամ չունեմ,չունեմ ոչ գիրք,ոչ դիրք,ոչ հեռանկարներ:Ես հասկանում եմ,որ իրավունք չունեմ ձեր աղջկա ձեռքը խնդրելու,բայց իմ սերն այնքան զորեղ է,որ այն ամենն ինչ ես ասացի,չեն կարող ինձ կասեցնել:
-Իսկ իմ աղջիկներից որին եք դուք այդքան ուժգին սիրում,-հարցնում է միլլիոնատերը:
-Այդ արդեն ես թողնում եմ ձեր հայեցողությանը,-պատասխանում է շոտլանդացին

0 коммент.:

Отправить комментарий