Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

понедельник, 13 мая 2013 г.

Ուինստոն Չերչիլ` անմահ քաղաքագետը

Ուինստոն Չերչիլին հարցրին,թե նրա կարծիքով ինչ տաղանդ պիտի ունենա քաղաքագետը:
-Նա պետք է կարողանա նախատեսել,թե ինչ տեղի կունենա վաղը և կարողանա բացատրել,թե ինչու այդ տեղի չունեցավ...

Անգլիական դեպարտամենտներից մեկի դիրեկտորի մահվանից հետո չինովնիկներից մեկը,որն ուզում էր գրավել մահացածի պաշտոնը,դիմում է  այն ժամանակվա վարչապետ Ուինստոն Չերչիլին հարցնելով.
-Ես չեմ կարող արդյոք հուսալ,որ ինձ կվիճակվի զբաղեցնել հանգուցյալի տեղը:
-Ես ոչ մի առարկություն չունեմ,-պատասխանում է Չերչիլը,-բայց այդ հարցով դուք պետք է դիմեք գերեզմանատան դիրեկցիային:

Մի երիտասարդ լուսանկարիչ Ուինստոն Չերչիլի ութսունամյակին նրան լուսանկարելիս ասում է.
-Ես հույս ունեմ,որ կկարողանամ ձեզ լուսանկարել նաև ձեր հարյուրամյա հոբելյանի օրը:
-Դա միանգամայն հնարավոր է,երիտասարդ,-պատասխանում է Չերչիլը,-միայն մի պայմանով,որ դուք հետևեք ձեր առողջությանը:

Ուինստոն Չերչիլի ոտքը կոտրվել էր:Բժիշկը,ցանկանալով մխիթարել զառամյալ վարչապետին ասում է.
-Ձեր ոտքն ինձ բոլորովին չի անհանգստացնում:
-Դա հասկանալի է,-պատասխանում է Չերչիլը,-ես էլ երևի չէի անհանգստանա,եթե ձեր ոտքը կոտրեին...

0 коммент.:

Отправить комментарий