Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

пятница, 31 мая 2013 г.

Էռնեստո Չե Գևարայի հրաժեշտի նամակը երեխաներին

14:46 Posted by Unknown No comments
Թանկագին Հիլդիտա, Կամիլիյո, Սելիյա և Էռնեստո,
Եթե դուք մի օր կարդաք այս նամակը, կնշանակի, որ ես այլևս ողջ չեմ: Դուք դժվարությամբ կհիշեք ինձ, իսկ ձեզնից ամենափոքրը հնարավոր է մոռացած լինի ընդհանրապես:
Ձեր հայրը մի մարդ էր, ով գործում էր այնպես, ինչպես ամենաճիշտն էր գտնում, և ամբողջովին  հավատարիմ էր իր համոզմունքներին: Մեծացեք որպես լավ հեղափոխականներ: Ձեռք բերեք բնական գիտելիքներ, ինչը  ձեզ իշխանություն կտա բնության նկատմամբ: Հիշեք, որ ամենից կարևորը հեղափոխությունն է, և որ մեզանից յուրաքանչյուրը առանձին վերցրած ոչինչ չարժե:
Ամեն ինչից առաջ աշխարհում որևէ տեղ որևէ մեկի նկատմամբ  կատարված անարդարության նկատմամբ եղեք զգացմունքային ձեր հոգու ամենանվիրական խորքում:
Ամբողջովին Ձեր,  իմ երեխաներ, հույս ունեմ նորից ձեզ տեսնել:
Մեծ, ամուր համբույր հայրիկից:

0 коммент.:

Отправить комментарий