Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

пятница, 31 мая 2013 г.

Պաոլո Կոելիո

20:06 Posted by Unknown No comments
Ավստրալիական լեգենդներից մեկում մի քուրմ քայլում էր իր երեք քույրերի հետ և հանդիպեց այն ժամանակների ամենահայտնի ռազմիկին.
 - Ուզում եմ ամուսնանալ այս գեղեցիկ աղջիկներից մեկի հետ,- ասաց ռազմիկը:
- Եթե նրանցից մեկն ամուսնանա, մյուս երկուսը կտառապեն,- ասաց քուրմը,- ես փնտրում եմ մի այնպիսի ցեղ, որը կթույլատրի տղամարդուն միանգամից երեք կին ունենալ:
Տարիների ընթացքում նրանք շրջեցին ավստրալական ողջ մայրցամաքը:
- Համենայնդեպս, գոնե մեզնից մեկը կարող էր երջանիկ լինել,- ասաց քույրերից մեկն այն ժամանակ, երբ արդեն ծերացել էին և քայլել չէին կարողանում:
- Ես սխալ էի,- ասաց քուրմը,- բայց այժմ շատ ուշ է:
Եվ նա երեք քույրերին դարձրեց քարաժայռեր, որպեսզի բոլոր անցորդները հիշեն.
 եթե մեկը երջանիկ է, չի նշանակում, որ մյուսները պետք է դժբախտ լինեն:

0 коммент.:

Отправить комментарий