Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

вторник, 14 мая 2013 г.

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

17:11 Posted by Unknown No comments



















                                               ԱՐԴԱՐՆԵՐԸ
Նա, ով իր պարտեզն է մշակում, ինչպես կտակել է Վոլտերը:
Ով երախտագիտություն է հայտնում այս երկրին` երաժշտության համար:
Ով իրեն երջանիկ է զգում, երբ որևէ ստուգաբանական նույնություն է գտնում:
Հարավային սրճարանի երկու ծառայողները, որ լուռումունջ շախմատ են խաղում:
Բրուտը, ով նախօրոք գցել-բռնել է գույնը և ձևը:
Գրաշարը, ով կռիվ է տալիս այս անհարմար էջի հետ:
Երգերից մեկի եզրափակիչ եռատողերը կարդացող զույգը:
Նա, ով փաղաքշում է քնած կատվին:
Ով հատուցում է կամ փորձում է հատուցել պատճառած չարիքը:
Ով այս երկրին երախտագիտություն է հայտնում Ստիվենսոնի համար:
Ով գերադասում է ուրիշի արդարացիությունը:
Ահա թե ով է,- յուրաքանչյուրը` առանձին,- փրկում աշխարհը:

0 коммент.:

Отправить комментарий