Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

четверг, 30 мая 2013 г.

Խորխե Լուիս Բորխես մաս 2

22:28 Posted by Unknown No comments

Կնոջը գրկած ամեն ոք – Ադամն է: Իսկ նրա կինը – Եվան:
Ամեն ինչ կատարվում է առաջին անգամ:

Ես երկնքում սպիտակ մի շրջանակ տեսա: Ինձ ասում են` “լուսին”, բայց դա սոսկ բառ է, սոսկ միֆ:
Ես երկյուղում եմ ծառերից: Նրանք այնքան գեղեցիկ են:
Սուսուփուս գազանները չորս դին սպասում են իրենց անուններին:
Գրադարակի գրքում ոչ մի տառ գոյություն չունի: Նրանք ծնվում են գիրքը բացելիս:
Թերթելով ատլասը` ես ստեղծում եմ Սումատրան:
Խավարում լուցկին ձեռքն առնող ամեն ոք հայտնաբերում է կրակը:
Հայելիներում մեզ դարանակալում են ուրիշների դեմքերը:
Ծովին նայող յուրաքանչյուր ոք տեսնում է Մեծ Բրիտանիան:
Լիլիենկրոնի տողը արտասանող ամեն մարդ մտնում է ճակատամարտի մեջ:
Ես երազում տեսել եմ Կարթագենը և այն կործանած լեգիոնները:
Ես երազում տեսել եմ դաշույնը և կշեռքը:
Փառք սիրուն, որի մեջ ոչ ոք չի տիրում ոչ ոքի, այլ յուրքանչյուրը իրեն նվիրում է մյուսին:
Փառք մղձավանջին, որից հետո հասկանում ես, թե մենք ինչ դժոխք կարող ենք սարքել:
Գետը մտնող ամեն ոք Գանգեսն է մտնում:
Ժամացույցների ավազին նայող յուրաքանչյուր մարդ տեսնում է կայսրությունների անկումը:
Դաշույնի հետ խաղացող ամեն ոք կանխագուշակում է Կեսարի սպանությունը:
Քնած ամեն ոք իր մեջ կրում է բոլորին – թե’ ապրողներին, թե’ մեռյալներին:
Ես անապատում տեսել եմ պատանի Սֆինքսին, որը հենց նոր էր ստեղծվել: Արևի տակ ոչ մի հին բան չկա:
Ամեն ինչ տեղի է ունենում առաջին անգամ, ամեն ինչ տեղի է ունենում մեկընդմիշտ:
Ամեն ոք, ով կարդում է այս տողերը – նրանց հեղինակն է:

0 коммент.:

Отправить комментарий