Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

воскресенье, 26 мая 2013 г.

ՍԱՌԱ ԲԵՌՆԱՐ

20:04 Posted by Unknown No comments
Ներել՝ չի նշանակում մոռանալ:
Սիրում եմ խորհուրդներ տալ և բնավ չեմ սիրում, երբ ինձ են խորհուրդ տալիս: Ինձ հետ կատարվող ամեն բան զուրկ է տրամաբանությունից ու խելամիտ դատողությունից: Ես անընդհատ իմ առջև զանազան նպատակներ եմ դնում, որպեսզի չդառնամ կապը կտրած: Իսկ որպեսզի հասնես հաջողության, պետք է լինես հրապուրիչ: Հրապույրը դրսևորվում է ամեն ինչում և միաժամանակ ոչ մի բանում: Այն պետք է լինի ձեզնից հորդող էներգիայի մեջ, ձեր հայացքում, քայլվածքի մեջ, ձայնի հնչերանգում, նրբակիրթ շարժուձևում: Բոլորովին պարտադիր չէ լինել ճանաչված գեղեցկուհի կամ գեղեցիկ: Գլխավորը՝ տիրապետել անձնական հրապույրի: Բայց հասարակությունն առավել հակում ունի հավատալու վատ համբավին, քան լավերին: Բարի, խելացի, կարեկից մարդիկ երբ հավաքվում են մի վայում, նրանք դառնում են անհամեմատ վատը: Անհատական պատասխանատվության բացակայության զգացումը հոռի բնազդներ է ծնում: Ծիծաղելի երևալու երկյուղը նրանց զրկում է բարությունից:
Մեծ է այն արվեստագետը, ով հանդիսատեսին ստիպում է մոռանալ մանրամասները: Եթե նույնիսկ ինչ-որ մեկի ճակատին գրված է, որ նա պիտի կարևոր անձ լինի, ապա այդ մասին դատել կարող են միայն նրա մահից հետո: Իսկ լեգենդը միշտ էլ դառնում է ճշմարտությունից նախապատվելի:

Անզուգական Բեռնարդ Շոուն մաս 3

19:58 Posted by Unknown No comments
Ինչ-որ տիկին անկեղծության պոռթկումի մեջ հայտարարեց.
- Եթե Դուք իմ ամուսինը լինեիք, ես Ձեր բաժակի մեջ թույն կլցնեի:
- Տիկին,- պատասխանեց Շոուն,- եթե Դուք լինեիք իմ կինը, ես ինքս թույն կընդունեի:
Ինչ-որ բասկետբոլիստ (ով սպորտում ոչնչի չէր հասել) իր մեջ հայտնաբերեց գրելու տաղանդ: Իր ստեղծագործությունները ուղարկելով Շոուին` խնդրեց դրանք գնահատել:Վերջինիս պատասխանը համոզիչ էր. “Կարդալով Ձեր ստեղծագործություները` ես հասկացա, թե Դուք ինչու չդարձաք լավ բասկետբոլիստ:Բանն այն է, որ Դուք չեք կարողանում ժանանակին նետել զամբյուղի մեջ”:
Երբ Բեռնարդ Շոուն ճաշում էր լոնդոնյան հայտնի մի ռեստորանում, նրան է մոտեցել նվագախմբի դիրիժորը և հարցրել.
-Ինչ խաղալ Ձեր պատվին:
Բեռնարդ Շոուն, որին ձանձրացրել էր բարձր երաժշտությունը, պատասխանեց.
-Լավ կլիներ խաղայիք շախմատի կամ թղթախաղի պարտիա:
Շոուն մարմնակազմվածքով նիհար էր:Օրերից մի օր նա պատահական հանդիպեց իր ծանոթին` շատ գեր մի մարդու:
-Միստեր Շոու, նայելով Ձեզ կարելի է մտածել, թե Անգլիայում սով է,- սրամտեց գիրուկը:
-Իսկ Ձեր տեսքը բերում է այն մտքին, որ Դուք եք դրանում մեղավոր,- պատասխանեց Շոուն:

Հայ Հանճարներ` Գալյա Նովենց

Միացյալ Նահանգներում, երբ փողոց եմ դուրս գալիս, մի սոսկալի լքվածություն ու միայնություն է պաշարում ինձ։ Հանգամանքների բերումով ես պարտավոր եմ լինել այնտեղ ու երբեմն ինքս ինձ խղճալու աստիճան հուզվում եմ։ Հայրենիքը մնում է հայրենիք, չնայած` իր պրոբլեմներին, թերություններին, դժվարություններին։ Ես քայլում եմ Երեւանի փողոցներով եւ զգում եմ, որ իմ տանն եմ. մարդիկ, փողոցները, ծառերը` ամեն ինչ իմն է։ Օտարությունը սոսկալի ցավ է։ Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով եւ բախվում են դաժան իրականությանը. ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել։ Բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին, բոլորին էլ ուժ է տալիս, ապրեցնում է հայրենիք վերադառնալու բաղձալի հույսը, սակայն բոլորը չէ, որ կարողանում են վերադառնալ։ Զանազան հանգամանքներ, պայմանականություններ նրանց կապում են օտար երկրին, երեխաներն են սկսում կրթություն ստանալ ամերիկյան կրթօջախներում, ամուսնանում են: Ես խորապես խղճում եմ այդ մարդկանց, ցավում եմ նրանց ճակատագրի համար, օտարության դատապարտված նրանց կյանքի համար։ Ուզում եմ, որ հայերը կարողանան ապրել ու աշխատել իրենց հայրենիքում, կարողանան վայելել ամեն օր հարազատ փողոցներով քայլելու, հարազատ դեմքեր տեսնելու բարեբախտությունը։ Դա մի վերաշնորհ պարգեւ է, որի գինն օտարության մեջ ես հասկանում:

ՉԺՈՒ ՈՒԱՆ ԲԻՆ

19:18 Posted by Unknown No comments
… Եթե մարդ գոռոզանում է, իրեն համարում անթերի, երևակայում է, թե ինքը բավարար չափով ամեն տեսակի արժեքավոր հատկություններ ունի, արտասովոր տաղանդավոր է, ապա նա դադարում է նորը տեսնելուց, չի նկատում իր սխալները: Այդպիսի մարդն իր առաջշարժման մեջ կանգ է առնում, նաև ականջները, աչքերը, գլուխը կորցնում են որևէ բանի արձագանքելու ընդունակությունը: Նա չի ցանկանում լսել ուրիշների քննադատությունը, չի ցանկանում շիտակ նայել իր պակասություններին և սխալներին, չի ձգտում հաղթահարել և ուղղել դրանք: Այդ պատճառով պակասություններն ու սխալները օրեցօր բազմանում են: Եթե նա չգիտակցի այդ, ապա վերջին հաշվով անխուսափելիորեն կգլորվի դեպի աղետ: Այդպիսի մեծամիտ ու ինքնագոհ մարդը նման է կանգնած ջրից առաջացած ճահճի, որտեղ ոչ մի կաթիլ թարմ ջուր չի թափվում: Այդպիսի ջուրն, անշուշտ, օրըստօրե ավելի գարշահոտ կդառնա:
Մեծամիտ ու ինքնագոհ մարդը կույր ու խուլ է. նրա գլուխը պտտվում է: Նա անսահմանորեն հրապուրված է ինքն իրենով, այդ պատճառով կորցնում է իր ընդունակությունը` որոշելու` ով է արդար, ով է մեղավոր. կորցնում է զգոնությունը: Այդ ժամանակ էլ նա ընկնում է անհարմար դրության մեջ. հասնում է այնտեղ, երբ գլորվում է կեղտոտ ճահիճը:
…Եթե մարդն իսկապես համեստ է, ինքնաքննադատաբար է գնահատում իր աշխատանքը, ապա նա ամեն մի գործում կանգ չի առնի ձեռք բերածի վրա, այլ կձգտի այն ավելի ու ավելի բարելավել: Նա անպայման շրջահայաց և ուշադիր կլինի: Այդպիսի մարդը չի սիրում կեղծ փառքը, չի հանդուրժում գովասանքը, հաջողություններից նրա գլուխը չի պտտվում:
Պատմական փորձը ցույց է տալիս, որ մեծամասնությունը և ինքնագոհությունը կարող են միայն հանգեցնել իրադրության սուբյեկտիվ սխալ գնահատության, որին անխուսափելիորեն հաջորդելու է սխալ գործողություն՝ ընդհուպ պետական գործին վնաս պատճառելը:
…Ուզածդ պոզիտիվ հասարակական շարժում առանց ժողովրդական զանգվածների պաշտպանության չի կարող հաջող ընթանալ: Ում կողմը լինեն ժողովրդական մասսաները, պարտադիր նրա կողմն էլ կլինի հաղթանակը: Այնտեղ, որտեղ ժողովրդական զանգվածները երես են դարձրել շարժումից, այնտեղ անխուսափելիորեն պարտություն կլինի:
Այստեղ կարևոր դերը պատկանում է ղեկավարներին: Եթե հեղափոխական շարժման ղեկավարները համեստ են, մշտապես կապված են ժողովրդի հետ, հոգում են նրա շահերի մասին, ունկնդրում են նրանց ձայնին, այդ ժամանակ ժողովրդական զանգվածները կգնան նրանց ետևից, այդ ժամանակ հեղափոխության գործը կարելի է հասցնել հաղթանակի: Եվ ընդհակառակը, եթե հեղափոխական շարժման ղեկավարները անչափ գոռոզացել են, փքվել են, եթե նրանց ականջները չեն լսում ժողովրդի ձայնը և սրտերը չեն անհանգստանում ժողովրդի շահերի համար, ապա այդպիսի մարդիկ կարող են վերջիվերջո ձանձրացնել ժողովրդական զանգվածներին և նույնիսկ ժողովրդի ատելությունն առաջ բերել: Այդ դեպքում նրանք որոշակիորեն թաղում են գործը, ինչպես թաղում են իրենք իրենց:

суббота, 25 мая 2013 г.

Օսկար Ուայլդ

21:43 Posted by Unknown No comments
Այս աշխարհը թատրոն է: Միայն թե խաղացանկը բանի նման չէ:
Կյանքի իմաստն ինքնադրսևորումն է: Ամբողջապես դրսևորել սեփական էությունը՝ ահա թե ինչի համար ենք ապրում: Իսկ մեր դարում մարդիկ սկսել են վախենալ իրենք իրենցից: Մեր մեծամասնությունը՝ դա մենք չենք: Մեր մտքերը ուրիշների դատողություններն են, մեր կյանքը՝ ընդօրինակում է, մեր կրքերը՝ մեջբերումներ: Բարու և չարի մասին հասկացությունները դարձել են հասու միայն նրանց համար, ովքեր զրկված են մյուս բոլոր հասկացություններից: Չկա ուրիշ մեղք, բացի հիմարությունից: Ու ամեն անգամ, երբ մարդը որևէ հիմարություն է թույլ տալիս, նա այդ բանն անում է ամենաազնիվ մտադրություններով:
Կյանքում հնարավոր է միայն երկու ողբերգություն. առաջինը՝ չստանալ այն, ինչ երազում ես, երկրորդը՝ ստանալ: Երբ աստվածներն ուզում են մեզ պատժել, նրանք ականջ են դնում մեր աղոթքներին: Մինչդեռ աղոթքը պիտի անպատասխան մնա, այլապես այն կդադարի աղոթք լինել և կվերածվի նամակագրության: Սրբերի ու մեղսավորների միակ տարբերությունն այն է, որ սուրբն անցյալ ունի, իսկ մեղավորը՝ ապագա: Մեղք գործելով մարդն ազատվում է մեղքի հակումից, քանզի իրագործումը ուղին է դեպի մաքրագործում:

Մարդ,որն ապրում էր տակառում` ԴԻՈԳԵՆԵՍ

Ամենքիդ հայտնի է օրը ցերեկով լապտերով շրջելու Դիոգենեսի սովորությունը: Երբ նա քաղաքում այդպես շրջելով կանչում էր՝ «Մա՛րդ եմ փնտրում»,եւ նրան մոտենում էր որեւէ մեկը եւ հարցնում, թե կոնկրետ ո՞ւմ է փնտրում փիլիսոփան, նա պատասխանում էր.
- Հաստատ ոչ քեզ, խոզի մեկը...
(կամ էշ, կամ շուն՝ կախված անցորդի տեսքից)


*  *  *
Մի անգամ, երբ Դիոգենեսը վերադառնում էր Օլիմպիայի հրապարակից, անցորդները հարցրին նրան.
-Դիոգենե՛ս, ժողովուրդ շա՞տ կար հրապարակում...
-Ժողովուրդ շատ կար, բայց այ մարդիկ չափազանց քիչ էին, - պատասխանեց Դիոգենեսը...


*  *  *
Մի օր Դիոգենեսը քաղաքային հրապարակում փիլիսոփայական ճառ սկսեց, բայց ոչ ոք ուշադրության չարժանացրեց այն: Այդ ժամանակ Դիոգենեսը սկսեց թռչնային ձայներ հանել, եւ իսկույն նրա շուրջը հավաքվեց մի քանի հարյուր հոգանոց թեթեւսոլիկների մի ամբոխ: Դիոգենեսը դառնացած ասաց.
- Ահա ա´յդ եք դուք, աթենացինե՛ր, բանական խոսքին ուշադրություն չեք դարձնում, իսկ կենդանական անկապակից ձայները լսում եք հիացած...
*  *  *
Ասում են, թե Ալեքսանդր Մակեդոնացին իր արշավանքը սկսելուց առաջ այցելում է Դիոգենեսին: Զրույցի ժամանակ Մակեդոնացին ասում է.
- Նախանձում եմ քեզ, Դիոգենես, պառկած ես գետի ափին, վայելում ես արեւը, մտքերդ պայծառ են, ոչինչ անել պետք չէ...
- Դու էլ պառկիր իմ կողքին, մտածենք միասին,- առաջարկում է Դիոգենեսը:
- Ո´չ, ներիր, ես պետք է աշխարհը նվաճեմ...
- Եվ որքա՞ն ժամանակ դա կխլի քեզանից...
- Գուցե քսան տարի...
- Իսկ արշավանքդ ավարտին հասցնելուց հետո ի՞նչ պետք է անես...
- Երեւի քեզ պես կպառկեմ ափին...
- Բարեկամս, ուրեմն ինչո՞ւ հապաղել քսան տարի, կարող ես հենց հիմա էլ պառկել...


*  *  *
Դիոգենեսին հարցրին.
- Ի՞նչ ես անելու եթե կոտրվի այն տակառը, որում ապրում ես...
-Դա ինձ չի անհանգստացնում, չէ՞ որ այն տեղը, որ զբաղեցնում եմ, չի կարող կոտրվել,- պատասխանում է Դիոգենեսը:


*  *  *
Դիոգենեսը, մի անգամ տեսնելով, թե ինչպես է երեխան իր բռով աղբյուրից ջուր խմում, տխրելով դեն նետեց իր թասը եւ ասաց. «Այս երեխան գերազանցեց ինձ հասարակ կենցաղավարության մեջ»...
*  *  *
Ասում են, թե Դիոգենեսը ողորմություն էր խնդրում քաղաքի արձաններից... Ո՞րն է իմաստը... Փիլիսոփան ուզում էր վարժեցնել իրեն մերժում ստանալու մեջ, եւ դրանով իսկ ինքն էր մերժում իրեն իր ցանկությունների մեջ...