Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com

пятница, 19 апреля 2013 г.

Հայ Հանճարներ` Հովհաննես Շիրազ մաս 1

1935-ին լույս տեսավ Հովհաննես Շիրազի <<Գարնանամուտ>>-ը:Արամ Ինճիկյանը ու Ռուբեն Զարյանը առաջին արձագանքողներից եղան, որ մամուլում ողջունեցին Շիրազի գրական ասպարեզում հայտվելը:
Շիրազը Լենինականից Երևան էր եկել հանդիպելու իր առաջին քննադատներին:Շիրազն այն ժամանակ գրեթե պատանի էր, հազիվ 20 տարեկան:
-Ուրեմն դուք եք Զարյանն ու Ինճիկյանը,-դիմեց նա քննադատներին,ասաց ու քթի տակ ծիծաղեց:
-Ես ել կարծեցի,թե մենձ մարդոց պիտի հանդիպեմ` բեղ ու մորուքով:
Հիասթափություն կար հայացքի մեջ:Բոլորը գործերը թողած` հետաքրքրված էին բանաստեղծով,որի առաջին գրքույկը ձեռքից ձեռք էր անցնում,և բոլորը նրան մեծ ապագա էին խոստանում:
Ինճիկյանը հարցրեց.-Ինչ նոր գիրք եք գրում,ընկեր Շիրազ:
-Շուտով լույս կտեսնի պոեմս`<<Սիամանթո և Խջեզարե>>:
Ներկաներից մեկը դիմեց նրան.
-Ընկեր Շիրազ...
-Ընկեր Շիրազ,Ընկեր Շիրազ... ընկերս որն է ըսեք Շիրազ ու վերջ:Հա' կներեք ընդհատեցի:
-Ուզում էի իմանալ,թե ով է ձեր ամենասիրելի բանաստեղծը:
-Իսահակյանը:
-Ուրիշ
-Թումանյանը:
Մի փոքր լռելուց հետո:
-Հա' մեկ էլ Սայաթ-Նովան ու Նարեկացին:
-Իսկ Չարենցը...
-Զգացմունքային չէ:
Դուռը բացվեց,ու երևացին Դեմիրճյանը և Զորյանը:
Շիրազը, թեև առաջին անգամ էր տեսնում, ճանաչեց նրանց:Բարձրացավ տեղից,մոտեցավ և նեղվելով ներկայացավ:Դեմիրճյանը խրախուսական խոսքեր ասաց:Շիրազը ակնածանքով նայում էր մեկ Դեմիրճյանին,մեկ Զորյանին:
-Պետք է անպայման սովորել,-նկատեց Զորյանը:
-Ճիշտ կըսես,մյուս տարվանից տեղափոխվելու եմ Երևան,համալսարանում պիտի սովորեմ:
Ալազանը խոստացել է օգնել:
Ներկաները շատ զարմացան,որ նա դու-ով խոսեց Զորյանի հետ և վերագրեցին գավառականության:Երբ Դեմիրճյանն ու Զորյանը գնացին,ներկաները դիտողություն արեցին մեծերի հետ դու-ով խոսելու համար:
Լսվեց նրա մանր ծիծաղը:
-ինչի յադ հո չեն,որ հետները դուքով խոսիմ:Դեմիրճյանն էլ,Զորյանն էլ պաշտելի մարդիկ են:
Տեսած կաք,որ տղան հոր հետ դուք-ով խոսի:Զարմանալի բան կսեք....




четверг, 18 апреля 2013 г.

Հայ հանճարներ` Եղիշե Չարենց մաս 2





Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.-
Հազար վարդեր կրակվեցին շուրջը,կողքին,
Հազար խաշխաշ,ու գարնան օր,ու ծիածան:
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ,թույն ու գրգիռ,
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.-
Աշխարհը-ալ,նարնջագույն,վառքը-կարմիր,
Ողջը-հրաշք ու խնդություն արեգնածին...

                                                             

                                          Սոնետ



Ես ինչպես ձեզ չսիրեմ:-Դուք արվեստ եք
                                                   ու հոգի:
Օ,կարելի է արդյոք պրոֆիլը ձեր չսիրել:
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի`
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազա'ր սոնետ
                                                         նվիրել:
 Դուք այնպես մեղմ եք խոսում:Երբ Դուք կարդում
                                                               եք,տիկի'ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի:
Եվ ձեր աչքերը ,գիտեք,առանց ներքին կրակի,
Լուսաշող են` ձեր կրծքի քարերի պես թանկագին:

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին-
Թվում է ինձ,թե տրիոլետներ են երգում

Եվ այդ երգով հմայված`սիրտս տխրում է լռին:
Եվ դուք գիտեք,որ սիրուց հիվանդացած իմ
                                                     հոգում
Ես միշտ լսում եմ թեթև,թավ թրթիռներ ջութակի-
երբ համբուրում եմ ես ձեր բարակ մատներն
                                                     ապակի:


Երբ ես տեսնում եմ դեմքը Ձեր
Եվ Ձեր մատները ապակի,
Եվ ձեր դեմքին-լուսե գծեր
Ինչ որ հեռու արեգակի-
Սիրտս զգում է ցավը նուրբ
Ձեր ուսերին նիրհող շալի,
Մետաքսի վիշտը անսփոփ,
Անբառ թախիծը ռոյալի,
Ու բաժակում նիրհող թեյի
Անմահ ձանձրույթը հորանջող-
Ու ջահազարդ սենյակների
Մարմանդ մորմոքը մեզ տանջող


Էմալե պրոֆիլը ձեր
Ձեր հակինթ աչքերը բիլ
Ես այսօր կուզեմ երգել
Որպես մի անհայտ դը Լիլ:
Արդյոք որ վարպետը մեծ
Հորինել է դեմքը ձեր.
Արդյոք որ Ոգին տվեց
Ձեր դեմքին լուսե գծեր:
Կուզեի երգեր կապել
Եվ գովել երգով անծիր
Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ:

Ռուբեն Զարյան-ԻՆՉ Է ԿՅԱՆՔԸ

21:43 Posted by Unknown No comments
Անցնում էի Սպանդարյան փողոցով դեպի Աբովյան:Հանդիպակաց մայթում օրորաքայլ անցնում էր Հակոբ Սլկունին:Միմյանց լավ ճանաչում էինք:Կարդացած և անպայման խելոք մարդ էր,բայց դժբախտաբար,իրեն խմելուն էր տվել:
Վշտացած ու մի փոքր էլ չարացած մարդ էր:Ինքը ոչինչ չէր ասում,բայց բոլորնել գիտեին ,որ զարգացում և տաղանդ ունի,բայց իրեն դրսևորելու,իր ընդունակությունը կառավարող կամք չունի:
Տեսա,որ Սլկունին անցնում է մյուս մայթով,չտեսնելու տվի:Ինքը նկատեց ու կանգ առավ:Այնպիսի շեշտակի հայացք նետեց վրաս,որ մեխվեցի տեղում:Մատով նշան արեց,կանչում է:Վիրավորված,մտածեցի`չգնամ,երեխա հո չեմ նրա համար,շատ էլ մի քանի տարով մեծ է, մատով կանչելը որն է,բայց մտածեցի,որ խմած մարդու հետ չարժե գլուխ դնել,գնացի;
-Լսեք,սիրելի բարեկամ,-դիմեց նա ինձ ռուսերեն,ու նրա աչքերից կշտամբող հայացք էր ինձ նայում:
Շարունակեց.
-Կարդացի ձեր <<Աբովյանի կյանքը>>:Երեկ երեկոյան վերջացրի:Այստեղ Աբովյանի կյանք չկա...ամեն ինչ կա,բայց ոչ  կյանք:Էպոխա,պատմություն,գուրծունեություն`մանկավաժական,գրական,լուսավորական,բայց ոչ կյանք:Մի պահ լռեց և նայեց շուրջը,տեսնելով,որ մի երկու անցորդ կանգնել լսում են իրեն,ոգևորված առաջ տարավ խոսքը:
 -Գիտեք ինչ բան է կյանքը :
Ես սխալվեցի և գլխով նշան արի,թե գիտեմ:
-Ո'չ,չգիտեք:
Բարձրացրեց ձայնը և հետն էլ աջ ձեոքը:Եվ ապա կամաց,համարյա շշուկով,բայց այնպես,որ լսեմ,ասաց.
-Անտոն Չեխովը մեռնում է:Վերջին շնչի վրա է:Նայեց մահճակալը շրջապատած մարդկանցից մեկին աղերսող մարդու հայացքով:Չհասկացավ:Նայեց ուրիշի,սա էլ չհասկացավ:Սրանք շփոթված նայեցին միմյանց:Չեխովը խոսել չեր կարողանում,հայացքն ուղղեց բժշկին:
-Մի բակալ շամպանսկի...
Թարգմանեց բժիշկը Չեխովի հայացքը:
Հանճարի շնորհակալ հայացքը մնաց բժշկի վրա:Նա թույլ ժպտաց...
Սլկունին մի պահ լուռ մնաց և եզրակացրեց.
-Ա'յ,սա է կյանքը:
Դադար.
-Հասկացաք:
Ես ոչ մի ձայն չհանեցի:
-ՈՒրեմն հասկացաք:
Ասաց ու գնաց:

понедельник, 15 апреля 2013 г.

Համաշխարհային պոեզիայի գոհարներից` Սերգեյ Յեսենին Մաս 2

23:29 Posted by Unknown No comments

Զառամյալ է նա,տարիներն անսիրտ,
Ատամ չեն թողել բերանում նրա:
Ծեծել է նրան տավարածը բիրտ,
Դաշտերի փոշոտ ճամփեքի վրա:

Չանկռտում են չար մկներն անկյունում,
Աղմուկը նրա սրտին շատ է խորթ:
ԵՎ նա թաղծալի մտքեր է անում
Իր հորթի մասին սպիտակաոտ:

Առաջին բերկրանքն ապարդյուն անցավ,
Մայրական քնքշանք չտեսավ որդին,
Եվ ցցի վրա,կաղամախու տակ
Քամու ջանքերով քրքրվեց մորթին:

Շուտով տարաբախտ իր որդու նման,
Իր որդու նման կկապեն համառ
  Հանգույցը վզին կտանեն նրան,
  Կտանեն նրան մորթելու համար:
                                                     
   Նա աղիողորմ,տառապած ու խեղճ,
   Կեռ եղջյուրները կխրի հողում...
   Կտեսնի շքեղ իր երազի մեջ
   Խոտավետ մարգն ու պուրակը շողուն