Մշակույթ,Աֆորիզմներ և պատմական իրադարձություններ ամեն ինչ այստեղ` Armculture.blogspot.com
пятница, 21 июня 2013 г.
Օկտավ Միրբո` "Ընտրողների Գործադուլը"
Երբ մի պահ խորհում ես այդ մասին, հանգում ես այն եզրակացության, որ այդ զարմանահրաշ երևույթը հորինվել է` շեղելու համար ամենանրբին փիլիսոփայություններն ու շփոթության մեջ գցելու բանականությունը:
Ո՞րտեղ է այն Բալզակը, ով մեզ կբացահայտեր մերօրյա ընտրողի բնախոսությունը:
Ո՞րտեղ է այն Շարկոն, ով մեզ կբացատրեր այդ անբուժելի խելագարի կազմախոսությունն ու հոգեկերտվածքը:
Մենք սպասում ենք նրանց:
Ես հասկանում եմ, որ մի խաբեբա կարող է այսօր բաժնետերեր գտնել, Գրաքննությունը` պաշտպաններ, Օպերա-Կոմիկը` դիլետանտներ, Կոնստիտյուսյոնելը` բաժանորդներ, պրն. Կարնոն` Գեղանկարիչներ, ովքեր մեծարում են նրա հաղթական ու ծանրաքայլ մուտքը լանգեդոկյան մի քաղաք. հասկանում եմ, որ պ-րն Շանտավուան ամեն գնով ուզում է հանգեր թխել…
Ես ամեն ինչ հասկանում եմ:
Բայց մի պատգամավոր կամ Հանրապետության նախագահ, կամ մեկը` բոլոր այդ ոչ սովորական զեղծարարներից, ովքեր իրենց համար ընտրող են գտնում, այսինքն` չտեսնված ու չլսված մի արարած, անհավանական մի մարտիրոս, ով նրանց կերակրում է իր հացով, հագցնում իր բրդով, պարարտացնում իր մարմնով, հարստացնում ուռճացրած աշխատավարձով, ու այս ամենը` լոկ մեկ հեռանկարով. որ այդ նվիրաբերությունների դիմաց այդ ընտրողը ստանա մահակի հարվածներ իր ծոծրակին, քացիներ` իր հետույքին, եթե ոչ` կրակոցներ` իր կրծքին…արդարև, սա գերազանցում է բոլոր այն հոռետեսական մտքերը մարդկային հիմարության մասին, որ ես ունեցել եմ մինչև հիմա(…):
Հասկանալի է, որ այստեղ ես նկատի ունեմ այսպես կոչված` գիտակից ընտրողին, համոզված, տեսաբան-ընտրողին, նրան, ով երևակայում է (թշվառը), թե ինքը ազատ քաղաքացու քայլ է կատարում, դրսևորում է իր ինքնիշանությունը, արտահայտում իր ազատ կարծիքը հանուն (o՜, հիանալի՜ ու ապշեցնո՜ղ խելագարություն) քաղաքական ծրագրերի ու ընկերային պահանջների. մենք բնավ նկատի չունենք այն ընտրողին, ով “գիտե, թե ինչ են այդ ընտրությունները” ու թքած ունի դրանց վրա, նրա մասին, ով ” դրա ամենազորության արդյունքներում” տեսնում է միայն զվարճություն` միապետական երշիկեղենով կամ կերուխում` հանրապետական գինով: Նրա ինքնիշխանությունը հարբելու աստիճան խմելն է` համընդհանուր ընտրությունների ծախսերի հաշվին: Նա ճշմարտության մեջ է, քանզի միայն դա է կարևոր իր համար, իսկ մնացյալը` իր վեջը չէ: Նա գիտե ինչ է անում:
Իսկ մյուսնե՞րը:
Ախ այո՜, մյուսնե՜րը: Լրջադե՜մ, ինքնագո՜հ, ինքնիշխա՜ն ժողովուրդը. նրանք, ովքեր զգում են, թե ինչպես է արբածությունն իրենց պարուրում, երբ նայում են իրար ու ասում. “Ես ընտրող եմ: Առանց իմ ձայնի, ոչինչ չի լինում: Ես արդի հասարակության հիմքն եմ: Իմ կամոք, այսինչը կամ այնինչը օրենքներ է ստեղծելու, որոնց ենթարկվելու են այսքան միլիոն մարդ: Որքա՞ն է դրանց նմանների թիվը: Ինչքան էլ համառ, հպարտ, հակասական լինեն այդ մարդիկ, մի՞թե երբևէ չեն եղել հուսախաբ ու ամոթահար` իրենց արարծից:
Ինչպե՞ս կարող է պատահել, որ ինչ-որ մի տեղ, անգամ Բրետանի խուլ գյուղերում, անգամ Սեվենների կամ Պիրենեյների անհասանելի անձավներում, հանդիպի մի տխմար միամիտ, զուրկ` ողջամտությունից, կույր` այն ամենի հանդեպ, ինչ տեսնում է, ու խուլ այն ամենին, ինչ ասվում է, որպեսզի քվերակի սրա կամ նրա օգտին, չնայած` ոչ մի բան իրեն չի ստիպում դա անել:
Այդ ի՞նչ տարօրինակ զգացմունքի, այդ ի՞նչ խորհրդավոր ներշնչման է ենթարկվում այդ մտածող երկոտանին, որն օժտված է կամքով (գոնե այդպես ասում են) և որը, հպարտ` իր իրավունքով, վստահ, որ իր պարտքն է կատարում, գնում է ինչ-որ ընտրական արկղում գցելու ինչ-որ քվեաթերթիկ, քիչ կարևոր է, թե ինչ անուն է նշել դրա վրա…
Ի՞նչ է նա ասելու ինքն իրեն, որն արդարացնի կամ բացատրի այդ արտառոց արարքը: Ի՞նչ հուսեր է նա փայփայում:
Քանզի, ի վերջո, համաձայնելու համար, որ իրեն տեր դառնան ագահ մարդիկ, որոնք իրեն կուլ են տալիս ու ճզմում, պետք է, որ նա ինքն իրեն ասի ինչ-որ արտակարգ բան ու հույս տածի դրա մասին, որը մենք չենք հասկանում: Պետք է, որ ուղեղի լուրջ շեղումների պատճառով, պատգամավորի մտքերը նրա մեջ համապատասխանեն գիտության, արդարադատության, նվիրումի, աշխատանքի ու ազնվության գաղափարներին. պետք է, որ պատգամավորների անունների մեջ ինքը հայտնաբերի մի հատուկ կախարդանք ու տեսնի` մի միրաժի միջով, թե այս կամ այն պատգամավորի մեջ ինչպես են ծաղկում ու փթթում ապագա երջանկության ու ընկերային կյանքի շութափույթ բարելավման խոստումները:
Ու դա, իսկապես սարսափեցնող է:
Ոչ մի բան իրեն որպես դաս չի ծառայում, ոչ ամենածիծաղաշարժ կատակերգությունները, ոչ էլ` ամենասոսկալի ողբերգությունները:
Սակայն, երկար դարեր իր վեր, ինչ աշխարհը գոյություն ունի, ինչ հասարակությունները հաջորդում են միմյանց` մեկը մյուսին նման, մի երևույթ մշտապես իշխելու է բոլոր պատմությունների մեջ. զոռբաների տիրապետություն, պարկեշտների ճնշում: Ընտրողը չի կարողանում հասկանալ, որ միայն մի դեր ունի կատարելու` վճարել լիքը բաների համար, որից ինքը երբևէ չի օգտվելու, ու մեռնել քաղաքական խաղերի համար, որոնք իրեն բնավ չեն վերաբերում:
Իրեն ի՞նչ, Պողո՞սն է, թե՞ Պետրոսը իրենից փող պահանջում ու խլում իր կյանքը, քանզի ինքը պարտավոր է զրկվել մեկից ու տալ մյուսը:
Բայց, արի ու տես…Գողերի ու դահիճների միջև` նա ունի նախընտրություններ և քվերակում է առավել գիշատիչների ու զոռբաների օգտին:
Նա քվեարկեց երեկ, քվերակելու է վաղը, քվերակելու է միշտ:
Ոչխարները գնում են սպանդանոց: Նրան ոչինչ չեն ասում իրար ու ոչ մի բանի մասին հույս չեն տածում: Բայց ոչխարները գոնե` չեն քվեարկում այն ղասաբի օգտին, ով իրենց մորթելու է, ոչ էլ` պատգամավոր մեծահարուսւի, ով իրեն ուտելու է: Անասունիւց ավելի անասուն, ոչխարից ավելի ոչխարաբարո լինելով` ընտրողը տալիս է իր դահճի անունն ու ընտրում իր բուրժուային: Չ՞է որ ինքը հեղափոխություններ է արել այդ իրավունքը նվաճելու համար:
Ա՛յ պարզամիտ ընտրող, ա՛յ անասելի հիմար, ա՛յ թշվառ արարած…եթե ծեծված ու անհեթեթ խոստումներով խաբվելու փոխարեն, որ դուրս են տալիս ամեն անգամ մեծ ու փոքր ԶԼՄ-ները, որոնց վճարել են քեզ ծուղակը գցելու համար, քիմեռային շողոքորթանքներին հավատալու փոխարեն, որոնցով շոյում են քո սնափառությունը, շրջապատում քո ողորմելի, ցնցոտիավոր ինքնիշխանությունը, եթե չտարվեիր, ո՜վ հավերժական ցանցառ, քաղաքական ծրագրերի խաբեություններով, եթե երբեմն, կրակի մոտ նստած` կարդայիր Շոպենհաուերին, այդ փիլիսոփային, ով լավ գիտե, թե ովքեր են քո տերերը և թե ով ես դու, գուցե զարմանալի ու քեզ համար օգտակար բաներ իմանայիր:
Գուցե այդ ընթերցանությունից հետո, էլ չշտապեիր լուրջ տեսք ընդունել ու հագնել տոնական կոստյումդ և վազել մարդասպան քվեատուփերի մոտ, ուր, ինչ անուն էլ որ նետես այնտեղ, նախօրոք քո ամենաոխերիմ թշնամու օգտին ես քվերակելու: Վերևում հիշատակված իմաստասերը, որպես մարդկային ցեղի գիտակ, քեզ կասեր, որ քաղաքականությունը զազրելի խաբեություն է, որ այնտեղ ամեն ինչ հակառակ է ողջամտության, արդարության ու իրավունքի, և որ դու ոչ մի կապ չունես դրա հետ, դու, որի հաշիվը փակված է մարդկային ճակատագրերի մեծ գրքում:
Դրանից հետո, երազի՛ր, եթե կարող ես, լույսերի ու բուրմունքների դրախտի մասին, անհնարին եղբայրությունների, անիրական երջանկությունների մասին: Լա՜վ բան է երազելը, դա հանգստացնում է տառապանքը: Բայց երբեք մարդուն մի՛ կապիր քո երազանքի հետ, քանզի որտեղ մարդն է, այնտեղ ցավ է, ատելություն ու սպանություն: Մանավանդ, հիշի՛ր, որ այն մարդը, ով քո քվերակությունն է մուրում` ունենալու համար այն հասարակական դիրքն ու հարստությունը, ուր մղում ես նրան, քեզ խոստանում է լիքը հրաշալի բաներ, որ ինքը չի տալու քեզ, և ասենք` իր ձեռքում էլ չէ դրանք տալը: Մարդը, ում դու բարձրացնում ես, չի ներկայացնում ոչ քո թշվառությունը, ոչ քո ձգտումները, ոչ մի բան քեզնից. նա ներկայացնում է միայն իր սեփական կրքերն ու սեփական շահերը, որոնք հակառակ են քո շահերին: Քեզ ոգևորելու և հույսերդ բորբոքելու համար, որոնք արագ ի դերև են ելնելու, հանկարծ չմտածե՛ս, թե այն զազրելի բեմականացումը, որին դու ներկա ես այսօր, հատուկ է ինչ-որ ժամանակաշրջանի կամ վարչակարգի, և կամ, ժամանակավոր է: Քո տան շեմից, որը փակ կլինի քաղաքական ձայներ մուրողների համար, դու կդիտես նրանց կռվշտոցը` հանգիստ ծխելով ծխամորճդ:
Ու եթե, մի անծանոթ վայրում գոյություն ունի մի ազնիվ մարդ, ով ունակ է քեզ կառավարելու ու սիրելու, մի՛ ափսոսա դրա համար: Նա չափազանց նախանձախնդիր է իր արժանապտվության համար, որպեսզի խառնվի կուսակցությունների ցեխակոլոլ պայքարին, չափազանց հպարտ` քեզնից մանդատ մուրալու համար, որը դու տալիս ես միայն ցինիկ զոռբային, քեզ վիրավորողին ու խաբեբային:
Ես ասացի քեզ, պարզամիտ ընտրող, գնա՛ տուն ու ձախողի՛ր ընտրություններ կոչվածը:
le Figaro, 28 Novembre 1888
"ՆԵՄԵՍԻՍ" Գործողությունը
«Նեմեսիս» - գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին: Կազմակեպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Նեմեսիսկամ Նեմեզիս (հուն. Νέμεσις) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով:Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում, որոշվել է ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները: «Նեմեսիս » գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար` ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար` Շահան Սաթճակլյան): Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործելու էին Շահան Նաթալին ևԳրիգոր Մերջանովը: Հանցագործներին հայտնաբերելու գործը ղեկավարելու էր Հրաչ Փափազյանը, որը որպես թուրք ուսանող կարողացել էր թափանցել երիտթուրք վտարանդիական բարձր շրջաններ: «Նեմեսիս» գործողությունը նախապատրաստվել է մանրամասնորեն: Գործուղության կազմակերպչական կենտրոններն էին Կոստանդնուպոլսի «Ճակատամարտ» և Բոստոնի «Դրոշակ» թերթերի խմբագրատները: Վրիժառուների խմբերը յուրաքանչյուրում 3-5 մարդ, հետապնդելու էին կոնկրետ հանցագործին և հարմար պահին դատավճիռն ի կատար էին ածելու:
Գործողության կազմակերպիչները նշում էին, որ կատարում են 1919 թվականի Կոստանդնուպոլսի դատարանի որոշումը՝[1] ըստ որի հեռակա մահվան էին դատապարտվել Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներ՝ Թալեաթը, Էնվերը, Նազիմը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներըՕսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու մեջ և հեռակա դատապարտվել մահվան:
Հիմնական գործողությունները
1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարարԹալեաթին: 1921 թվականի հունիսին Բեռլինում կայացել է Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, և դատարանը արդարացրել է նրան:
1921 թվականի դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է երիտթուրք կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին:
1922 թվականի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել)[2], և «Թեշքիալաթվականը և մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրին (սպանվել է նաև նրա թիկնապահներից մեկը):
1922 թվականի հուլիսի 25-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում:»[3] Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը ևԶարեհ Մելիք-Շահնազարյանցը:
1920 թվականի հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին և վիրավորել նրա ընկեր Խան Մահմադովին` Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության հիմնադիր: Արամ Երկանյանի գործընկերը գործողության ժամանակ եղել է Միսակ Կիրակոսյանը
1921 թվականի հուլիսի 21-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին: Թոռլակյանի գործընկերներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը: Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել՝ որպես անմեղսունակ:
Դավաճանների սպանությունը
1920 թվականին «Նեմեսիս» գործողության շրջանակներում, դատապարտվել և գնդակահարվել են մի շարք հայ դավաճաններ.
1920 թվականին Սողոմոն Թեհլերյանը սպանել է Կոստանդնուպոլսում Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանին:
1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Կոստանդնուպոլսում Վահե Իհսսանին (Եսայան): Իհսսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին:
1914 թվականին Հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր ընդհանուր համագումար Ռումինիայում, Թալեաթին մահափորձ կազմակերպելու համար: Ադուր Յասյանը դավաճանեց հայերին ևՀնչակյան կուսակցության 21 անդամներ սպանվեցին: Արշակ Եզդանյանը գնդակահարեց դավաճան Յասյանին:Սպանության մեղադրանքով Թելհերյանը ձերբակալվել և դատարան է կանչվել: Հունիսի 2-ից 3-ը տեղի ունեցած դատավարության ընթացքում ամբաստանյալը պատմել է իր ընտանիքի և Հայոց Ցեղասպանության պատմությունը, հիմնավորել է իր կատարած սպանությունը: Գերմանական դատարանը (նախագահ` դոկտոր Լեմբերգ) Թեհլերյանին անպարտ է ճանաչել:
Աղբյուրը` http://lusampop.blogspot.com/2012/09/blog-post_1456.html
Աղբյուրը` http://lusampop.blogspot.com/2012/09/blog-post_1456.html
Հատվածներ Ռոմեն Ռոլանի "Հմայված Հոգին" գրքից
Մինչդեռ կյանքը հենց Գրքերի գիրքն է: Ոչ բոլորն են ի վիճակի կարդալ այն: Ամեն մեկն այդ գիրքն իր մեջ է կրում, և այն գրված է ամբողջությամբ՝ առաջին տողից մինչև վերջինը: Բայց դա հնարավոր է հասկանալ այն օրը միայն, երբ դաժան ուսուցիչը՝ Փորձը կսովորեցնի նրա լեզուն:
Սիրո մեջ մի քիչ լրջությունը լավ է: Բայց ոչ չափից ավելի, թե չէ մի տեսակ պարտավորություն կդառնա և ոչ թե հաճույք:
Եթե կիրքը համակել է կնոջը, ազնվության մասին նույնիսկ ավելորդ է խոսել, դատողության մասին՝ առավել ևս:
Նույնիսկ ամենաանհույս պայքարն ինքնին իր մեջ հույս է:
Ի՞նչ է նշանկում փռխըմբնում: Հասկանալ նշանակում է բացատրել: Իսկ երբ սիրում ես բացատրելու կարիք չկա:
Ես վերցնում եմ քեզ: Վերցնում եմ քեզ այն ամենով ինչ որ կա քո մեջ: Վերցնում եմ քո բոլոր թերություններով, քո կրքերով, քո պահանջներով, կյանքի քո օրենքով: Դու այն ես, ինչ որ կաս: Քո մեջ եղած հենց ամեն ինչով էլ ես քեզ սիրում եմ:
«Սեր, մի՞թե այդ դու ես: Սեր, որ ինձ լքեցիր այն ժամին, երբ ես երեևակայում էի, թե արդեն տիրացել եմ քեզ, արդյոք դու չե՞ս հիմա իմ մեջ: Պինդ, անսահման պինդ եմ ես քեզ բռնել, և դու չես կարող գնալ, օ՜ իմ հարազատ գերի, ես պինդ եմ բռնել քեզ, դու իմ արգանդում ես: Վրեժ լուծի՛ր: Կլանի՛ր ինձ: Պստլիկ իմ, կրծիր իմ արգանդը: Խմիր արյունս: Դու՝ այդ ես եմ: Դու իմ երազանքն ես: Երկրի վրա ես քեզ չգտա և քեզ ստեղծեցի ինքս ինձանից….Ահա թե երբ, Սեր, ես տիրացա քեզ: Ես մարմնացա նրա մեջ, ում սիրում եմ»:
Ու՞ր էիր կորել, զգուշացիր լռությունից: Դու գիտե՞ս արդյոք, որ մոռացման պահը կարող է մեզ մի ակնթարթում բաժանել: Խոսիր ինձ հետ: Քեզ հետ եմ խոսում: Ես բռնել եմ քեզանից: Բռնիր ինձ ամուր:
Երբեմն, աշխարհի երեսին ամեն ինչ մոռանալով, մարդ վստահում է իր գաղտիքները, իսկ հետո նա, ում դու վստահել ես, շուռ է տալիս դրանք հենց քո դեմ:
Երբեմն, աշխարհի երեսին ամեն ինչ մոռանալով, մարդ վստահում է իր գաղտիքները, իսկ հետո նա, ում դու վստահել ես, շուռ է տալիս դրանք հենց քո դեմ:
Արմենուհի Տիգրանյան` Մենուհի մաս 2
Երկիրն է նիրհում վեհ ու անխռով,
Յաւերժութեան մէջ ծովն է երազում,
Հոգիս արբած է նորից քու բոյրով,
Նորից քո անմահ երգն եմ ես լսում։
Երազող երկրի վեհապանծ գրկում
Յաւերժութիւնն է անվերջ տրոփում,
Իմ կարօտ սրտի խորունկ ծալքերում
Սիրոյ-հմայքի շուշաններ փթթում։
Նորից մի կարօտ, սիրոյ մի թախիծ,
Ծանօթ մեղեդին երազ անցեալի
Պարուրեց հոգիս…
Նորից մի համբոյր վաղանցուկ գարնան
Վարդի բուրմուքով
Օրօրեց հոգիս…Տարէք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր,
Ձեր վայրերը անանուն։
Ես էլ կ՛ուզեմ համբոյր քաղել
Լերկ ժայռերի լանջերից,
Ես էլ կ՛ուզեմ արցունք քամել
Հեռո՜ւ, հեռո՜ւ ափերից։
Սարերն ընկնեմ, անտառ ու ձոր,
Երգեր հիւսեմ, երգեմ ու լամ,
Դաշտերն ընկնեմ ոլոր-մոլոր,
Ծառ ու ծաղիկ փետտեմ ու լամ։
Տարէք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր,
Ձեր վայրերը անանուն։
Հոգի, հոգի լինէի,
Անձեւ, աննիւթ, անմարմին,
Բայց ապրէի, ձուլուէի,
Սիրող, երգող սրտերին։
Եւ անվախճան մի սիրով
Փայփայէի մեղմագին,
Անմահների օրօրօվ
Օրօրէի ամէնքին։
Յաւերժութեան մէջ ծովն է երազում,
Հոգիս արբած է նորից քու բոյրով,
Նորից քո անմահ երգն եմ ես լսում։
Երազող երկրի վեհապանծ գրկում
Յաւերժութիւնն է անվերջ տրոփում,
Իմ կարօտ սրտի խորունկ ծալքերում
Սիրոյ-հմայքի շուշաններ փթթում։
Նորից մի կարօտ, սիրոյ մի թախիծ,
Ծանօթ մեղեդին երազ անցեալի
Պարուրեց հոգիս…
Նորից մի համբոյր վաղանցուկ գարնան
Վարդի բուրմուքով
Օրօրեց հոգիս…Տարէք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր,
Ձեր վայրերը անանուն։
Ես էլ կ՛ուզեմ համբոյր քաղել
Լերկ ժայռերի լանջերից,
Ես էլ կ՛ուզեմ արցունք քամել
Հեռո՜ւ, հեռո՜ւ ափերից։
Սարերն ընկնեմ, անտառ ու ձոր,
Երգեր հիւսեմ, երգեմ ու լամ,
Դաշտերն ընկնեմ ոլոր-մոլոր,
Ծառ ու ծաղիկ փետտեմ ու լամ։
Տարէք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհէր, սիրտս էլ անմէր,
Ձեր վայրերը անանուն։
Հոգի, հոգի լինէի,
Անձեւ, աննիւթ, անմարմին,
Բայց ապրէի, ձուլուէի,
Սիրող, երգող սրտերին։
Եւ անվախճան մի սիրով
Փայփայէի մեղմագին,
Անմահների օրօրօվ
Օրօրէի ամէնքին։
Աստղային Սեր` Սոֆի Լորեն և Կառլո Պոնտի
Սեպտեմբերի 20-ին լեգենդար դերասանուհի Սոֆի Լորենը դարձավ 78 տարեկան: Նրա սիրո պատմությունը ոգեշնչում ու զարմացնում է բոլորին: Չնայած այն բանին, որ Լորենն ու Պոնտին մեծ դժվարությունների առաջ են կանգնել իրենց կյանքի ընթացքում, սակայն դա նրանց չի խանգարել շարունակել սիրել ու սիրված մնալ: Նրանց սիրային պատմությունը սկսվել է շատ պարզ ու սկզբում` ոչ-խոստումնալից է եղել: Ոչ ոք չգիտի, թե ինչպես կդասավորվեր երիտասարդ Լորենի կյանքը, եթե մի անգամ, պատահաբար սրճարանում նա չհանդիպեր 38-ամյա պրոդյուսեր Կարլո Պոնտիի հետ: Լորենը աղքատ գյուղական ընտանիքի աղջիկ է եղել, իսկ նա` միլանյան հանրահայտ փաստաբանների որդի: Բացի այդ, հանդիպման ժամանակ Կառլոն արդեն ամուսնացած էր ու երկու որդի ուներ: Սոֆին գրավեց պրոդյուսերի սիրտն իր հարավային խառնվածքով ու յուրահատուկ արտաքինով: Այս կիրքը վերածվեց իրական սիրո.... Նրանք սկսեցին միասին ապրել, բայց Սոֆին շարունակում էր երազել Կառլոյի կինը դառնալու ու նրան երեխա պարգևելու մասին: Սակայն այն ժամանակներում Իտալիայում բավականին երկար էին տևում ամուսնալուծությունները, այդ պատճառով Կառլոն ամուսնալուծվեց Մեքսիկայում ու այնտեղ էլ ամուսնացավ Սոֆի Լորենի հետ: Կառլոյի ամուսնալուծությունից հետո նրանք ամուսնացան, սակայն Վատիկանը չընդունեց Պոնտիի ամուսնալուծությունը ու նրանք ստիպված եղան լքել Իտալիան: Ավելի քան 10 տարի Պոնտին ու Լորենը անցկացրեցին օտար երկրներում ու Ֆրանսիայի քաղաքացիություն ստացան: Սոֆին երազում էր երեխաների մասին, սակայն բժիշկները հավաստում էին, որ առողջական խնդիրների պատճառով նա պետք է ամբողջ հղիությունն անցկացնի հիվանդասենյակում: Այսպիսով, Պոնտին շվեյցարական կլինիկաներից մեկում ինն ամսով հիվանդասենյակ վարձեց կնոջ համար ու 1968 թ-ին ծնվեց նրանց առաջին որդին` Կարլո Պոնտի կրտսերը: Եվս 4 տարի անց` Էդուարդը: Կառլո Պոնտին մահացավ 2007 թ-ին` Ժնևում: Այդ ժամանակ նա 94 տարեկան էր: Հարցազրույցներից մեկի ժամանակ Սոֆի Լորենն ասել է. «Ուզում եմ ասել բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հավատում իրական սիրո գոյության մասին: Ես միշտ սիրել եմ ու հավատացել իրական սիրուն: Առանց սիրո երջանկություն չի լինում: Սերն ու ընտանիքը ամենակարևորն է կյանքում: Միգուցե ասեն, որ ես ժամանակակից չեմ: Թող այդպես էլ կարծեն... »
четверг, 20 июня 2013 г.
Ջորջ Օրվել` Լավագույն գրքերը քեզ ասում են այն, ինչ դու արդեն գիտես
1. Լավագույն գրքերը քեզ ասում են այն, ինչ դու արդեն գիտես:
2. Եթե դու փոքրամասնություն ես կազմում կամ նույնիսկ միակն ես, դա դեռ չի նշանակում, որ դու խելագար ես:
3. Եթե ուզում ես որևէ գաղտնիք պահպանել, ապա պետք է այն նաև քեզնից թաքցնես:
4. Ցանկացած արարքի հետևանքները հենց այդ արարքում են:
5. Ամեն ինչ տեղի է ունենում գիտակցության մեջ: Այն, ինչ տեղի է ունենում բոլորի գիտակցության մեջ` տեղի է ունենում իրականում:
6. Քո ոխերիմ թշնամին քո նյարդային համակարգն է:
7. Միայն հակասությունների հաշտեցումն է թույլ տալիս իշխանությունն անսահման երկար պահպանել:
8. Կամավոր լրտեսն է հենց ամենավտանգավորը:
9. Հույս, հավատ, փող. միայն սուրբն է ունակ պահպանել առաջին երկուսն առանց երրորդի:
10. Պատերազմն ավարտելու ամենակարճ տարբերակը պարտություն կրելն է:
11. Ցանկացած գրող, ով մտնում է կուսակցության շարքեր, վաղ թե ուշ ընտրության առաջ է կանգնում` կամ ենթարկվել, կամ լռել:
12. Յուրաքանչյուր սերունդ իրեն համարում է ավելի խելացի քան նախորդն էր և ավելի իմաստուն քան հաջորդը կլինի:
13. Ով ղեկավարում է անցյալը, նա ղեկավարում է ապագան: Նա, ով ղեկավարում է ներկան, ղեկավարում է անցյալը:
14. Մարդը միակ կենդանին է, ով սպառում է` ոչինչ չվերարտադրելով:
15. Ազատությունը` դա հնարավորություն է ասել, որ երկու անգամ երկուսը չորս է:
16. Մարդիկ կարող են երջանիկ լինել միայն մի դեպքում` եթե նրանք երջանկությունը կյանքի նպատակ չհամարեն:
